211652_close_icon
views-count4696 դիտում article-date 13:44 31-08-2017

Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վեոլիա Ջուր ՓԲԸ հայտնում է իր բաժանորդներին ու սպառողներին, որ Վարձակալության պայմանագրով և ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից տրված թիվ ԼՋ 0001 Լիցենզիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ակտիվացնում է խմելու ջրի սպառման կանոնակարգմանն ուղղված աշխատանքը: Այն բաղկացած երկու բաղադրիչից. • Պայքար ապօրինի ջրօգտագործման դեմ, • Նոր համակարգերի կառուցում՝ համաձայն գործող կարգի: Ստորեւ ներկայացվում է Վեոլիա Ջուր ՓԲԸ հայտարարությունը՝ իրականացվող աշխատանքների օրենսդրական հիմքերի ու բաժանորդ դառնալու համար ջրօգտագործողներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Աշխատանքների ընթացքի ու արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար: Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2017 թվականի հունիսի 1-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունվել է թիվ 658 որոշումը՝ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 130-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման կարգավորման, խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու մասին։ Նշված որոշման համաձայն՝ ապօրինի սպառումը առանց լիցենզավորված անձի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ինքնակամ միացումն է։ ՀՀ Կառավարության թիվ 658 որոշմամբ սահմանվում է, որ. • Ապօրինի միացմամբ օգտագործված ջրամատակարարման և ջրահեռացման օրական քանակները հաշվարկվում է խմելու ջրի խողովակի ներանցման թողունակությամբ՝ ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված համապատասխան տևողությամբ: • Հայտնաբերված ապօրինի միացումը ենթակա է անջատման (ջրազրկման, խցափակման)` ապօրինի միացում կատարած անձի հաշվին: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 30.11.2016թ. ընդունված Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին թիվ 378-Ն որոշման համաձայն՝ ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգը, դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է ջրամատակարարը կամ դիմող անձը: Նոր համակարգը կառուցվում է դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը և Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դիմող անձի կողմից նոր համակարգը կառուցվում է մատակարարի տրամադրած տեխնիկական պայմանների հիման վրա: Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը, դիմող անձի հայեցողությամբ, իրականացնում է մատակարարը կամ մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը՝ դիմող անձի հաշվին։ ՀՀ Կառավարության և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ պաշտոնական գրավոր փաստաթղթեր են, որոնցով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ։ Հետևաբար, նշված որոշումները ենթակա են պարտադիր կատարման, ինչպես Վեոլիա Ջուր ընկերության, այնպես էլ բոլոր շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից։ [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր