2477 դիտում
21:14 14-02-2018
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը
Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։
Ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի քաղաքական հարաբերություններն անցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար»:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և Հայաստանը պատրաստ Է համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել: ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, և մենք դա բարձր ենք գնահատում՝ համոզված լինելով, որ այս փաստաթուղթը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
3388 դիտում
15:59 19-10-2018
Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպանը ներդրումների խրախուսման մասին համաձայնագիր են ստորագրել
2470 դիտում
13:37 18-10-2018
ՀՀ կառավարությունը հավանեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագիրը
Այս բաժնից
760 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը
679 դիտում
19:21 29-01-2025
Ժաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ-ի գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում
1597 դիտում
19:17 29-01-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը. Հետք