211652_close_icon

«Երկիր Ծիրանիի» անդամների գործողություններում անօրինական ոչինչ չի եղել, նման ակցիաներ ամբողջ աշխարհում են արվում. փաստաբան. Tert.am

views-count15600 դիտում article-date 21:47 14-02-2018
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության գործողությունները՝ Նուբարաշեն համայնքից կոյուղաջուր տանել քաղաքապետարան, որ քաղաքային իշխանությունները տեսնեն, թե ինչ պայմաններում են ապրում այդ համայնքի բնակիչները, միանգամայն իրավաչափ էին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Կարապետ Աղաջանյանը: «Նման ակցիաներ ամբողջ աշխարհում են արվում: Դա ընդունված է, նպատակն այն է, որ իշխանությունների համար հասանելի դառնա բնակիչների ձայնը: «Երկիր Ծիրանի» խմբակցության գործողություններում անօրինական ոչինչ չի եղել»,- նշեց նա: Այն, որ ակցիան վերածվեց վեճի, հրմշտոցի, ըստ իրավաբանի, հրահրեցին ավագանու իշխող խմբակցության անդամները: «ՀՀԿ խմբակցության գործողությունները հակաօրինական էին: Բարոյական տեսանկյունից էլ ցուցաբերվեց ոչ ընդունելի վարքագիծ»,- նշեց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/02/14/advocates/2614647]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր