211652_close_icon
views-count1399 դիտում article-date 12:33 05-08-2024

Նմանատիպ շոուներն արվում են «ամեն ինչ կարգին է» բլեֆ-ծրագրի շրջանակում, ինչպես դա արվում էր պատերազմի նախաշեմին, երբ հայ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դրվում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների ֆոնին իշխանության առաջին դեմքերի ցուցադրական արձակուրդը, նրանց ուրախ ու զվարթ արձակուրդային լուսանկարները եվրոպաներից, հեծանվային փիառը և նմանատիպ այլ շոուներն արվում են «ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկվում է» բլեֆ-ծրագրի շրջանակներում: Այնպես, ինչպես որ դա արվում էր 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ հայ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դրվում, թե, իբր, Թուրքիան չի միջամտի պատերազմին (Լիլիթ Մակունց), թե, իբր, «Հաղթելու ենք» (Նիկոլ Փաշինյան, Արծրուն Հովհաննիսյան):

Սրանք «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ Արցախը հանձնեցին: Հիմա խոսում են «Խաղաղության խաչմերուկից»: Նշանակում է՝ Հայաստանն է հարվածի տակ: Այս ամենը լրացուցիչ զգոնություն և ողջամտություն է պահանջում բոլորից: Նաև հստակ տեսակետ ու գնահատական է պահանջում քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: Լղոզվածությունը չի՛ ընդունվում: Դա հանցակից լինելու պես բան է՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածն է ներկայացնում լղոզվածությամբ աչքի ընկնող քաղաքական ուժը»:

Նմանատիպ նյութեր