211652_close_icon
views-count9662 դիտում article-date 09:19 15-02-2018

Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կրկին կանվանափոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել: 2015թ. ամռանը նրանք մի կողմ նետեցին «Օրինաց երկիր» անունն ու դարձան «Հայկական վերածնունդ»: Բայց պարզվում է` Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց վերածնվել: Եվ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ից զանգվածային արտահոսք սկսվեց, ու հեռացան մինչ այդ միացած ուժերը, որոշում է կայացվել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին: Նման գործելաոճը միանգամայն բնական կարելի է համարել. ի վերջո, Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն իշխանականից ընդդիմադիրի և ընդդիմադիրից իշխանության վերածվելու մեծ փորձ ունեն: Հիմա, քանի որ նրանք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում դուրս մնացին խորհրդարանից, հնարավորություն չունեն նախկինի նման պարբերաբար փոխել քաղաքական կողմնորոշումները (հասկանալի է՝ ՀՀԿ-ն չի ընդունում կոալիցիա), ուստի այլ բան չի մնացել, քան պարբերաբար փոխել անվանումը: Միայն թե, համաձայնեք, անկախ անվանումից` Արթուր Բաղդասարյանի ու նրա թիմի էությունը չի փոխվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր