211652_close_icon
views-count5080 դիտում article-date 10:59 17-12-2016

Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը հուսահատ որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում։ Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Որևէ կուսակցություն այլևս չի համաձայնել միավորվել նրան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա՝ ՀՎԿ, երբևէ այլ կուսակցությունների հետ չի մասնակցել, մշտապես մասնակցել է մենակ։ Դա մեր սկզբունքն է, իսկ ում բախտը չի բերում՝ մեզ հետ բանակցի, թող մեզ վրա չքցի շառը»։ Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերևս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ։ Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին և կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր