7418 դիտում
11:38 19-02-2018
Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ծեծի հատկանիշներով. tert.am
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ), այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/02/19/municipality/2617779]Tert.am[/url]-ին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Քննիչը գործը վարույթ կընդունի, կուսումնասիրի նյութերը և կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»,-ասաց Տռուզյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:
Դրանից հետո ավագանու «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև ծեծկռտուք էր ստեղծվել։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/02/19/municipality/2617779]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
18:36 21-04-2021
Սյունիքում տեղի ունեցած ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով
Այս բաժնից
1021 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
862 դիտում
11:15 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար