57085 դիտում
13:22 22-10-2022
Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ․ կասկածյալը Լոռու գումարտակի պարեկ է, ով լկտի պահվածք է ցուցաբերել Երևանի պարեկների և ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանների նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և խմբի ղեկավար նշանակաված նույն քննչական բաժնի ավագ քննիչ Լուսինե Վարդանյանի որոշմամբ՝ խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ, ավագ լեյտենանտ Հրաչյա Հակոբյանի կողմից այս տարվա օգոստոսին Երևանում Պարեկային ծառայության աշխատակիցների, իսկ հետո՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների նկատմամբ խուլիգանություն կատարելու փաստով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ հանրապետությունում ստեղծվում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, կուրծք ծեծելով հայտարարում էին, թե այնպիսի անձինք են ընդունվում պարեկային ծառայություն, որ բոլորը մաքրամաքուր են լինելու, ու պարեկները իրենց օրինապաշտությամբ լինելու են օրինակելի քաղաքացի դառնալու սիմվոլ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի վերջին մայրաքաղաքում մի իսկական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել ոչ միայն Երևանում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցների նկատմամբ, այլ նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ փորձել են օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկել, ու այդ պահին, չգիտես որտեղից, սնկի նման հայտնվել է մի քաղաքացի, ով սկսել է ծաղրանքի ենթարկել պարեկներին, իսկ երբ պարեկները նրան հորդորել են, որպեսզի չխանգարի իրենց ծառայողական աշխատանքը, այդ քաղաքացին սկսել է հայհոյանքներ հնչեցնել պարեկների հասցեին՝ ասելով. «Այ հոգնածներ, դուք էլ գիտեք՝ գործի՞ եք հելել, դուք էլ գիտեք՝ աշխատո՞ւմ եք», ու այդ ամենը զուգորդվել է հայհոյանքներով։
Պարեկները, տեսնելով, որ այդ քաղաքացին չի ենթարկվում իրենց օրինական պահանջներին, շարունակում է ոչ միայն խոչընդոտել իրենց աշխատանքին. այլ նաև դարձյալ հայհոյանքներ է հնչեցնում, նրան բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Թվում է, թե արդեն ոստիկանությունում այդ քաղաքացին կսթափվեր, սակայն սկսում է այնտեղ էլ «գաստրոլներ տալ» ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել՝ այս անգամ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ «աքլոր կտրած» քաղաքացին, պարզվում է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ, ավագ լեյտենանտ Հրաչյա Հակոբյանն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է խմած։
Այս դեպքի մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանն ու պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ու վերջիններս խոստանում են. որ Հ. Հակոբյանը ոչ միայն նախատինքի է ենթարկվելու իրենց կողմից, այլև պատժվելու է։ Բայց օրեր անց պարզվում է, որ Հ. Հակոբյանը ավելի ազդեցիկ է, քանի որ նրա քեռին ոստիկանության գնդապետ Էդուարդ Բազիկյանն է, ով աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ։ Իսկ Հ. Հակոբյանը, ով նախկինում աշխատել է ՃՈ-ում, երբ գոյություն չուներ պարեկային ծառայությունը, մեկ այլ արարքով «փայլել է». վիճաբանություն է ունեցել ոստիկանության Սևանի բաժնի ղեկավար ծառայողներից մեկի հետ, ով հայտնվել է անգամ հիվանդանոցում, իսկ գործերը «շիլաշփոթ անելով» փակել են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
7415 դիտում
11:38 19-02-2018
Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ծեծի հատկանիշներով. tert.am
1676 դիտում
18:36 21-04-2021
Սյունիքում տեղի ունեցած ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով
Այս բաժնից
5446 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)