211652_close_icon
views-count4717 դիտում article-date 16:27 20-02-2018

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության գալիք ծրագրերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության եւ 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաեւ կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը եւ դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր