5740 դիտում
22:03 20-02-2018
Aeroflot Open. Մանուել Պետրոսյանը մեկնարկային տուրում գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ
Մոսկվայի «Կոսմոս»» հյուրանոցում մեկնարկեց շախմատի Aeroflot Open ավանդական միջազգային ուժեղ մրցաշարը:
Մեկնարկային տուրում ուժեղագույն «A» խմբում հայաստանցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի լավագույն շախմատիստներից մեկի՝ գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովի նկատմամբ՝ վերջինիս ստիպելով անձնատուր լինել 34-րդ քայլում:
Հաղթանակներով մեկնարկեցին նաև Տիգրան Պետրոսյանն ու Արման Միքայելյանը:
Նշենք, որ «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվում են 3 մրցաշար.
[b]
A մրցաշար՝[/b] իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները,
[b]B մրցաշար՝ [/b] իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները,
[b]C մրցաշար՝[/b] իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները,
Գլխավոր՝ A մրցաշարին, մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին մասնակցոււմ են Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
C մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը և Արեգ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
10:12 08-03-2024
Aeroflot Open 2024. Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը` 7-րդ. ArmSport.am
1033 դիտում
14:07 21-01-2015
Australia Open. Ֆեդերերը վստահ հաղթանակ տարավ Բոլլելիի նկատմամբ
4810 դիտում
23:07 22-01-2015
Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստերի հետ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում