Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ միանձնյա առաջատարի նկատմամբ
Մոսկվայում ընթանում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը:
6-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով փայլուն ոճով հաղթանակ տարավ մրցաշարի միանձնյա առաջատար Անիշ Գիրիի նկատմամբ և այժմ Կրամնիկի հետ կիսում է 3-4-րդ տեղերը: Նշենք, որ սա Արոնյանի առաջին հաղթանակն էր մրցաշարում:
Աղյուսակը ադրբեջանցի Մամեդյարովի նկատմամբ հաղթանակից հետո 4,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:
Հոկտեմբերի 3-ին մրցաշարում հանգստյան օր է, հոկտեմբերի 4-ին Լևոն Արոնյանը 7-րդ տուրի շրջանակներում սևերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: