211652_close_icon
views-count1243 դիտում article-date 10:12 08-03-2024

Aeroflot Open 2024. Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը` 7-րդ. ArmSport.am

Ավարտվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Միակ պարտությունը նա կրել է հայ միջազգային վարպետ Արսեն Դավթյանից: Մրցաշարում մրցանակային էին 1-15-րդ տեղերը:

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակեց 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Մեր պատանի շախմատիստներ Էրիկ Հակոբյանը և Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակներում լրացրեցին միջազգային վարպետի նորմա:

Բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝

ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 6.5 միավոր
ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 6 միավոր
ՄԳ Սամվել Տեր-Սահակյան՝ 6 միավոր
ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 5.5 միավոր
ՄԳ Էմին Օհանյան՝ 5 միավոր
ՖՎ Էրիկ Հակոբյան՝ 4.5 միավոր
ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 4.5 միավոր
ՄՎ Արսեն Դավթյան՝ 4.5 միավոր
ՄԳ Հովիկ Հայրապետյան՝ 4 միավոր
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 4 միավոր
ՄՎ Ստեֆան Պոգոսյան՝ 4 միավոր
ՖՎ Ալեքս Սահակյան՝ 4 միավոր
ՖՎ Բենիկ Ագասարով՝ 3.5 միավոր
ՄՎ Վահե Դանիելյան՝ 3 միավոր

Նմանատիպ նյութեր