211652_close_icon
views-count2870 դիտում article-date 22:24 21-02-2018

Լիբանանի Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Միշել Աունն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Լիբանանի Հանրապետության նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր