211652_close_icon
views-count58429 դիտում article-date 21:31 21-02-2018

Խոշոր ավտովթար Սևանի «գաի պոստի» մոտ. 28-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկաններն ու Սևանի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Ալեյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ ՃՈ Սևանի անշարժ պահակետի հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 35 AG 595 համարանիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորին, որից հետո տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւո հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր