2057 դիտում
13:08 22-02-2018
Սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանը «Երիտասարդ հայրենադարձ» մրցանակ է հանձնել
Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Յանս» ակումբում մասնակցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում ՀՀ սփյուռքի նախարարության ընտրությամբ երրորդ եզրափակիչ փուլ էին անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և Հայաստանի հանրային հետուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Րաֆֆի Պետրոսյանը:
Քվեարկության արդյունքում «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթեց Լարիսա Հովհաննիսյանը:
Մրցանակը hանձնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց հայրենիքում երիտասարդ հայրենադարձների կողմից իրականացվող աշխատանքները և նշեց. «Կարծում եմ՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունը հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ գնահատելով և արժևորելով տարբեր ոլորտներում կայացած և ներդրում ունեցող երիտասարդների աշխատանքը:
Մրցանակաբաշխությունում ընդգրկելով «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգը՝ սփյուռքահայ եիտասարդությանը ներկայացվում է Լարիսայի, Րաֆֆիի և նրանց նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը: Վստահ եմ, որ նրանց գործն ու կերպարը, հաջողված փորձը հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»:
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
16:01 03-03-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ մրցանակ է հանձնել Մոնրեալի հոկեյի հավաքականին
2596 դիտում
16:50 15-07-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում-ին
Այս բաժնից
1879 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան