211652_close_icon
views-count7457 դիտում article-date 15:00 30-05-2021

«Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը». Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց բանավեճի

News.am-ը գրում է. Այս ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո կեղծված ընտրությունների համար: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Ապարանում ՔՊ կուսակցության գրասնեյակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ  այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է եւ այդ ձայնը խլած բոլոր գործող անձինք ըստ էության մասնակցում են այս ընտրություններին: Եւ ընդհակառակը քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը եւ այդ իշխանությունը վերահաստատելու համար անհրաժեշտ է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանա ընտրողների ձայների 60 տոկոսը եւ ես հույս ունեմ, որ քաղաքացին կկայացնի այդ որոշումը: Սա շատ բարդ ընտրություն է եւ սա ըստ էության պետք է գնահատական լինի երրորդ հանրապետության ողջ պատմությանը, որովհետեւ երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները մասնակցում են այսօրվա ընտրություններին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն քանի օր է՝ ինքը Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել:

«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– ասաց նա:

Նմանատիպ նյութեր