2023 դիտում
21:10 04-11-2021
Շիրակի հեռացող մարզպետը խոսեց հրաժարականի ի՛ր պատճառների մասին․ նրա հրաժեշտի ասուլիսը. .aravot.am
Հովհաննես Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից։ aravot.am-ի փոխանցմամբ՝ նա քիչ առաջ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ շնորհակալություն հայտնելով մարզի բնակիչներին, մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, լրագրողներին՝ օբյեկտիվ լուսաբանման համար։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն նման բարձր ու պատվաբեր պաշտոն վստահելու համար։
«Թե ինչքանով եմ հաջողել, կարող եք և՛ դուք գնահատել, և՛ մարզի բնակիչները, բայց մի բան հստակ է, որ ես եղել եմ հավատարիմ այն բոլոր ճիշտ մոտեցումներին, ինչը բնորոշ է շիրակցուն։
Իմ որոշումների հիմքում եղել են միայն՝ ի նպաստ Շիրակի որոշումներ, և ես ուրախ եմ և հպարտ եմ, որ իմ կյանքի ընթացքում ունեցել եմ հնարավորություն նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։ Հեռացող մարզպետը հատուկ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին։ «Ես շատ գոհ եմ ձեր օբյեկտիվ և անաչառ լուսաբանման համար, ես կարծում եմ, որ շատ և շատ լրատվամիջոցներ օրինակ ունեն վերցնելու Շիրակի մարզի լրատվական դաշտի ներկայացուցիչներից՝ օբյեկտիվ աշխատանքի առումով»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»