8837 դիտում
23:06 23-02-2018
Արագադ Աբրամիան. Վաղուց էի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: Հավաքականի խաղերին միշտ հետևել եմ, բասկետբոլիստների մեծ մասին ճանաչում եմ:
Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարևոր է: Ես և թիմակիցներս պատրաստ ենք: Երեկ դիտել ենք նրանց խաղը, ծանոթ ենք մրցակցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արագադ Աբրամիանը:
Հայ բասկետբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի ուսանողական լիգայում, և սպասվում է, որ նա կարիերան կշարունակի Ա լիգայում:
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
21:29 20-12-2021
Տիկնիզյանին առաջարկել են հանդես գալ Հայաստանի հավաքականում. նա ցանկանում է խաղալ Ռուսաստանում. Armsport
5563 դիտում
15:42 31-07-2016
Յուրգեն Կլոպ. Ես վաղուց գիտեի, որ Մխիթարյանը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»
3029 դիտում
21:44 27-09-2021
Սպերցյանի ընտանիքի բարեկամ. Էդիկը ցանկանում էր խաղալ Ռուսաստանի հավաքականում, բայց նրա կարիքը չունեին. Armsport.am
Այս բաժնից
2683 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2461 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3130 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից