211652_close_icon
views-count3026 դիտում article-date 21:44 27-09-2021

Սպերցյանի ընտանիքի բարեկամ. Էդիկը ցանկանում էր խաղալ Ռուսաստանի հավաքականում, բայց նրա կարիքը չունեին. Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ընտանիքի բարեկամը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, պատմել է, թե ինչպես է ֆուտբոլիստը որոշել ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը, տեղեկացնում է Armsport.am-ը:

«Սպերցյանը հրավերի էր սպասում Ռուսաստանի բոլոր հավաքականներից՝ թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական: Նա ցանկանում էր խաղալ Ռուսաստանի կազմում: Նրա մայրը ռուս է, նա իր ապագան տեսնում էր Ռուսաստանի հավաքականում: Բայց այդպես էլ հրավեր չէր ստանում, նրանով հետաքրքրված չէին: Նրան ուշադրություն չէին դարձնում: Նրա կարիքը չունեին: Չնայած՝ «Կրասնոդարի» ներկայացուցիչները թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական հավաքականի մարզիչներին ասում էին, որ Սպերցյանը շատ տաղանդավոր տղա է:

2020 թվականի աշնանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում էր Զախարյանի և Սպերցյանի ուղղությամբ: Էդուարդը հույս ուներ, որ նրան կհրավիրեն գոնե Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ընկերական խաղերին. դա 2020-ի նոյեմբերին էր: Այդպես էլ հրավեր չստացավ: Դրանից հետո Սպերցյանը հոգնեց սպասելուց և որոշեց ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը: Չնայած այդ ժամանակ նա ոչ մի հայերեն բառ չգիտեր»,- ասել է Սպերցյանի ընտանիքի բարեկամը:

Նմանատիպ նյութեր