8920 դիտում
22:04 24-02-2018
«Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին. այդ մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ նախագահի պաշտոնում խմբակցությունը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
Լսելով բոլոր պատգամավորների կարծիքները, Գ. Ծառուկյանը նշել է, որ Ա. Սարգսյանի մոտեցումները համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին:
«Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը»,- ասել է Ծառուկյանը:
Հավելենք, որ նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 2-ին։ Առաջին փուլով Սարգսյանի ընտրվելու համար հարկավոր էր 79 քվե, իսկ կոալիցիոն ուժերը միասին ունեին 65 մանդատ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10540 դիտում
22:11 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
4489 դիտում
20:15 28-12-2017
«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան. «Ազատություն»
Այս բաժնից
715 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1186 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
1177 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան