7114 դիտում
22:44 24-02-2018
Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է, հայտնում է փաստաբանը. Vesti.am
«Ամուսնալուծությունների գործերի քանակն ավելացել է»: Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ դա փաստում է իր ունեցած պրակտիկ վիճակագրությունը։
Ըստ փաստաբանի՝ ամուսնալուծությունների հիմնական մասն ունեն սոցիալական արմատներ, որն էլ ստիպում է անձանց գնալ այդ քայլին։ Բանախոսը միաժամանակ ընդգծում է, որ ամուսնալուծությունների խնդրի հետ կապված մեծ անելիք կա դատական մասով:
«Դատարաններն ունեն որոշակի պարտականություն՝ հաշտեցնել կողմերին։ Հիշեցնեմ, որ դատարանն իրավունք ունի որոշ ժամկետ տրամադրել կողմերին՝ բանակցելու և առկա իրավիճակը հասկանալու համար, ինչն էլ շատ դեպքերում կարող է օգնել այդ քայլին չգնալու»,- ասաց փաստականը՝ հավելելով, որ չնայած դատարանն այդ ժամկետը տրամադրում է որոշ դեպքերում, բայց այն ավելի շատ ձևական բնույթ է կրում։
Սկզբնաղբյուրը՝ [url=http://vesti.am/archives/179724?lang=am]Vesti.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
09:59 03-09-2014
ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 35 տոկոսով.ՀԺ
1156 դիտում
08:27 21-12-2023
Երևանում ամուսնալուծությունների թիվը շատացել է. ինչ պատկեր է մարզերում. «Ժողովուրդ»
1394 դիտում
13:28 14-02-2015
Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել
Այս բաժնից
1879 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)