5201 դիտում
21:02 26-02-2018
ԵՊՀ-ն գրքեր կնվիրի Մոսուլի համալսարանի գրադարանին
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, 2014 թ.-ի հունիսից գտնվում էր Իսլամական պետություն խմբավորման վերահսկողության ներքո: 2016 թ.-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերի կողմից կազմակերպված քաղաքի ազատագրման գործողությունների արդյունքում 2017 թ.-ի հուլիսի 10-ին իրաքյան կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Մոսուլի ազատագրման մասին: Մոսուլի ազատագրումից հետո պարզ դարձավ, որ քաղաքի կարևոր նշանակության շատ հաստատություններ ավերվել և թալանվել են: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելող Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է: Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը արաբագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է ԵՊՀ-ի կողմից հրատարակված գրքերի նվիրատվություն:
Գրքերի հանձման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2018 թ.-ի փետրվարի 27-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
19:56 27-02-2018
ԵՊՀ-ն 5 տասնյակ գիրք նվիրեց Մոսուլի համալսարանի գրադարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1382 դիտում
13:32 22-02-2016
Աջափնյակցիները գրքեր են նվիրել Արագածոտնի մարզային գրադարանին և Աշտարակի համար 3 դպրոցին
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»