211652_close_icon
views-count3591 դիտում article-date 18:28 28-02-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը՝ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին: Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ են դաստիարակվել: Նրա հանրահայտ՝ «Հին օրերի երգ»-ը, «Մեր մանկության տանգո»-ն հայ կինոարվեստի լավագույն գործերից են և արդիական են ցանկացած ժամանակահատվածում: ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև հայ կինոարվեստի բոլոր երկրպագուներին»:

Նմանատիպ նյութեր