211652_close_icon
views-count3655 դիտում article-date 19:07 28-02-2018

Ճապոնիան ընտրել է Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանշանները

Հարցման արդյունքները հրապարակվել են ուղիղ եթերում: Տարօրինակ էակները կանվանակոչվեն ամռանը: Օլիմպիական խաղերի խորհրդանիշ դարձել է կապույտ և սպիտակ վանդակով էակը, որը կրկնում է Տոկիոյի խաղերի նախշերը: Նրա բնավորության մեջ ուժեղ են այնպիսի գծերը, ինչպիսիք են հինն ու նորը միավորելը, հինը հարգելը և նորին ձգտելը: Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշը սպիտակ և վարդագույն թիկնոցով էակն է, որի գլուխը զարդարված է սակուրայի տերևներով: Դիզայների մտահղացմամբ, դրանք «ակուրայից ալեհավաքներ» են, ինչի շնորհիվ էակը գերբնական ունակություններ ունի: Խորհրդանիշերի երեք զույգերից վերջնական ընտրությունը կատարելու հնարավորությունն ընձեռվել էր Ճապոնիայում գործող 16 հազար դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներին: Ընտրությանը մասնակցել է 200 հազար դասարան: կազմակերպիչների կարծիքով, սա ամենաթափանցիկ տարբերակն էր, որը հանում է կանխակալության դրսևորման ամեն մի կասկածանք: Խորհրդանշանների հաղթած զույգը ստացել է ավելի քան 109 հազար ձայն՝ քվեարկած դասարանների 50 տոկոսից ավելին:

Նմանատիպ նյութեր