Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել
Լոս Անջելեսում ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքի փոխանցմամբ, սպանվածը Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանսն է եղել, որը ինքնասպանության հակումներ է ունեցել: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։
Տղամարդը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, թե ատրճանակ ու դանակ ունի իր մոտ։ Ժամանած ոստիկանները նրա ձեռքին մոտ կես մետր երկարությամբ սուր ձող են նկատել։
Նազարյանսը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին և սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի համար։ Բեքի խոսքով, ոստիկանները միացրել են իրենց տեսախցիկները և ամբողջությամբ արձանագրել միջադեպը։
Օրբել Նազարյանսը լավ հայտնի է եղել իրավապահներին՝ իր սուիցիդալ հակումների համար, և ոստիկանները հարկադրված են եղել կրակ բացել և սպանել նրան։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է։