211652_close_icon
views-count2291 դիտում article-date 09:59 01-03-2018

ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Եվրոպական միության Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ, դա Եվրամիության կողմից մի ուղերձ է, որ՝ «այո, մենք ցանկանում ենք Ձեզ՝ որպես հարևան, ավելի մոտիկ՝ որպես ընկերներ, որպես գործակիցներ, բայց դու երբեք չես ունենա հնարավորություն միանալու Եվրամիությանը՝ որպես անդամ»: Սա ապագա անդամակցության հեռանկար չէ, սա պարզապես անդամակցության ձգտումները հետաձգելու միջոց է»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-UniversitՊt GՓttingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցը՝ անդրադառնալով Եվրամիության ԱլԳ ծրագրին: Ըստ նրա՝ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է, որովհետև Եվրամիությունը Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, դրա համար կպահանջվի 10-15 տարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր