2718 դիտում
08:35 22-03-2018
ԵՄ-ն փոխում է ԱլԳ կառուցվածքը և ծրագրերը. առաջինը փորձարկելու է Հայաստանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը և պանելները, ընդլայնում ծրագիրը: Այս ամենը կոորդինացնելու են ԵՄ չորս առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով:
Չորս առաջնահերթություններն ուղղված են կառավարման ամրապնդմանը, տնտեսությանը, կապերին և հասարակությանը»,- «168 ժամի» հետ զրույցում մեկնաբանելով ԱլԳ ծրագրում ԵՄ իրականացրած փոփոխությունները՝ ասել է եվրոպացի պատգամավոր Յաչեկ Սարյուշ Ուոլսկին:
Նա տեղեկացրել է, որ այս նոր կառուցվածքի էությունն այն է, որ համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք անդամ-երկրներում բարեփոխումներն իրացնողներն են, Եվրամիության կողմից ձևավորված համապատասխան հարթակներում հանդիպումներ են ունենալու, վերապատրաստումներ անցնելու: Ըստ պատգամավորի, սա վերաբերում է բիզնեսին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին, սոցաշխատողներին, կառավարման ոլորտի աշխատակիցներին ու մասնագետներին, տրանսպորտին, էներգետիկային, կլիմային:
«Այսինքն` ԵՄ-ն անմիջական ներկայություն է ցանկանում ունենալ բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նպաստելով դրան»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ այս կառուցվածքային փոփոխությունը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով հայկական կողմը պետք է սկսի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ Եվրոպական միությունն այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքն ակնկալում է տեսնել արդեն աշնանը, երբ կհանդիպեն նախարարները ԵՄ պաշտոնյաների հետ:
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ այս կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են ԵՄ-ի հարմարավետության և բարեփոխումների ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու նպատակով:
Նրա խոսքով՝ այս փոփոխություններն առաջինը կփորձարկի Հայաստանը: «Հույս ունենք, որ եվրոպացի պաշտոնյաների հույսերը կարդարանան, և այս նոր մոտեցումն իրեն կարդարացնի»,- նկատել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
09:59 01-03-2018
ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է. «168 ժամ»
8474 դիտում
08:51 07-04-2018
Արևմուտքը փոխում է խաղի կանոնները. Արցախի հակամարտությունը հետին պլան է մղվում. «168 ժամ»
1391 դիտում
13:34 23-05-2014
ԲՄՎ-ի «գնորդը» մեքենան փորձարկելու պատրվակով դիմել էր փախուստի. տեսանյութ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը