3868 դիտում
10:27 01-03-2018
Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները կտրուկ նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները:
Թերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից: Միաժամանակ թերթը տեղեկացավ, որ այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, ընդ որում՝ ահռելի չափերով. միայն հունվարին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 74.3 մլն դոլար:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկը, եթե ոչ ամենահիմնական գործոնը, մասնավոր տրանսֆերտներն են, ապա դժվար չէ կռահել՝ առաջիկայում ինչ դժվարություններ են սպասվում նույն այդ տնտեսությանը:
Առավել ևս, երբ գումարների զուտ ներհոսքը՝ ՀՀ եկած ու դուրս եկած գումարների տարբերությունը, վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 20.3 մլն դոլար: Մասնագետների պնդմամբ` այս պատկերը վտանգավոր է իր հետևանքներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
10:29 18-12-2018
Հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել են արտերկրից ՀՀ մասնավոր դրամական փոխանցումները․ «Ժողովուրդ»
2060 դիտում
14:16 09-09-2020
ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, ԱՄՆ-ից՝ աճել
2908 դիտում
12:56 05-10-2022
ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները այս տարվա 8 ամիսների ընթացքում գրեթե 4 անգամ աճել են
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»