211652_close_icon
views-count67065 դիտում article-date 10:18 01-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՊՊԾ գնդի ծառայողները կանխել են 48-ամյա ճապոնացու ինքնասպանության փորձը

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներին, ովքեր ծառայություն են կատարելիս եղել «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ և տեղեկացրել են նրանց, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ տեսուչը տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր ՃՈ ծառայողների հետ կարողացել են ինքնասպանության փորձ կատարեղ քաղաքացուն հետ բերեն կամրջի վտանգավոր եզրագծից և նրան, ինչպես նաև նրա հետ այնտեղ գտնվող ընկերոջը տեղափոխեն Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի, Յոկոսա քաղաքի Դադոդայ թաղամասի բնակիչ, 48-ամյա Էմին Օտային է, իսկ նրա հետ եղած ընկերը նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Ակինորի Օտային է։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր