211652_close_icon
views-count2731 դիտում article-date 18:30 01-03-2018

Հռոմում Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Փետրվարի 23-ին Հռոմում Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, իտալական կողմից՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելլոնին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հայ-իտալական քաղաքական, տնտեսական ու հումանիտար հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին:

Նմանատիպ նյութեր