211652_close_icon

Հիվանդներն ահազանգում են․ դեղորայքի պարբերական բաշխումն ուշանում է. «Փաստ»

views-count1222 դիտում article-date 10:25 02-06-2020
«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն քանի անգամ անդրադարձել ենք Ադյուրետին կամ Դեսմոպրեսին դեղամիջոցներին, որոնք տրվում են, այսպես կոչված, անշաքար դիաբետով հիվանդներին: Վերջիններս այդ դեղամիջոցներն օգտագործում են ամբողջ կյանքում՝ ամեն օր: Երեկ հերթական անգամ ահազանգ ենք ստացել հիվանդներից, որ պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցներում, որտեղ գրանցված են, դեղը չկա, չեն ստացել, իսկ դեղատներում գինը տատանվում է 7-ից 10 հազար դրամի սահմաններում մեկ սրվակի համար, որը բավարարում է 15-20 օր, առավելագույնը՝ մեկ ամիս: Ի դեպ, նրանք նշում էին, որ անցած ամիս ևս խնդիր է եղել, և հազիվ մեկ սրվակ են ստացել: «Փաստը» դիմեց էնդոկրին դիսպանսեր: Այստեղ նշեցին, որ ուշացումը մի քանի օր է եղել, «դեղորայքն արդեն ստացել ենք, բազայում է, բաշխում է կատարվում»: Թե որքան կտևի բաշխումը, որը պետք է կատարվի նախարարության կողմից, հայտնի չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր