5245 դիտում
22:10 02-03-2018
30 եվրոպացի երիտասարդներ Երեւանում հանդիպեցին հայկական հաջողված ստարտափների հեղինակների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստարտափներով ու Տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 30 եվրոպացի երիտասարդներ այժմ Հայաստանում են։ Պորտուգալիայից, Խորվաթիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Լեհաստանից ժամանած ակտիվ երիտասարդներն ուսումնասիրում են Հայաստանի ՏՏ ոլորտն ու իրենց ստարտափները զարգացնելու համար ստանում կիրառական գիտելիքներ։
Եվրոպացի ստարտափերները մարտի 2-ին հյուրընկալվել են «Global AМ» հասարակական կազմակերպության գրասենյակում։ «Global AМ»-ը կապող օղակ է ստարտափների, հմուտ մասնագետների եւ ներդրողների միջև, որը ներգրավում է անհրաժեշտ բոլոր միջոցներն աջակցելու հայկական ստարտափներին՝ ստեղծումից մինչեւ միջազգային մրցակցային շուկայում հաստատվելը։
Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմել ու իրենց փորձով կիսվել են՝ մի շարք հայկական ստարտափների համար դեպի միջազգային շուկա ճանապարհ հարթած Global AM ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը, Agile աշխատանքի կառավարման փորձագետ, Joomag Armenia-ի Սքրամ մաստեր Աննա Զաքոյանը, The Crowdfunding Formula հարթակի հիմնադիր և «Քրաուդֆանդինգի 37 գաղտնիքները» գրքի հեղինակ Նարեկ Վարդանյանը։
Անգլերենով ընթացող հանդիպմանը հայ խոսնակները ներկաներին պատմել են հայկական հաջողված ստարտափների, համաժողովրդական ֆինանսավորման մասին, նաև քննարկել հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտներն ու գաղտնիքները: Եվրոպացի ուսանողներն էլ ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։
Global AM-ի նախագահ Գևորգ Պողոսյանը կարևորում է եվրոպացի երիտասարդների հետ համագործակցության հեռանկարը. «Հրաշալի փորձի փոխանակում է՝ նրանք ծանոթանում են հայկական ստարտափ էկոհամակարգին, մենք էլ ծանոթանում ենք նրանց աշխատանքի, նոր գաղափարների ու հնարավորությունների հետ։ Օրինակ՝ ուկրաինացի ուսանողները բլոկչեյնի կիրառման նոր ուղղություններ են գտել, ցանկանում են մեզ հետ համագործակցել։ Մասնակիցներն իրենց երկրներում ակտիվ ու գործունյա են, այս այցով կգտնեն նոր գործընկերներ ու նոր կապեր Հայաստանում»։
Միջազգային «ՏՏ ձեռներեցության համար հմտությունների ձեւավորում» խորագրով սեմինարը կազմակերպել է «Creative Minds»/Ստեղծագործ մտքեր/ երիտասարդական ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։
[b] Global AM թիմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
13:30 29-06-2017
Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողների հետ ստորագրվեցին հուշագրեր
7761 դիտում
16:37 10-04-2019
Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ
2570 դիտում
08:27 17-07-2015
Նոր Սահմանադրության հեղինակների հետ մի բան այն չէ, և առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը. «Ժողովուրդ»