211652_close_icon
views-count34676 դիտում article-date 20:38 05-03-2018

Դանի Ալվես. Մենք այնքան էլ ցնցված չենք Աստորիի մահվան առթիվ

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090591/]մահվան[/url] առթիվ: «Մենք այնքան էլ ցնցված չենք, քանի որ այնքան էլ լավ չէինք ճանաչում նրան: Ես տխրում եմ իմ ընտանիքի համար: Կարծում եմ, որ Դավիդեի հետ տեղի ունեցավ այն, ինչ լինում է բոլորի հետ այս քաոսային աշխարհում, և նա այժմ համբարձվեց ավելի լավ աշխարհ: Սակայն կան հազարավոր երեխաներ, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում` ամեն օր սովամահ լինելով: Բայց նրանք նույնպես կարևոր են: Բոլորս էլ վաղ թե ուշ մեռնելու ենք, քանի որ ամեն ինչ անցողիկ է: Միգուցե, մենք տխուր ենք, բայց իհարկե, ոչ այնպես, ինչպես նրա ընտանիքը», ասել է Ալվեսը: Աստորիին մահացած էին գտել մարտի 4-ին` հյուրանոցում, «Ուդինեզեի» հետ խաղից առաջ: 31-ամյա պաշտպանը մահացել էր քնի մեջ:

Նմանատիպ նյութեր