2713 դիտում
13:41 06-03-2018
Դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայի կողմից կազմակերպված, Հայաստանին նվիրված համաժողովին
Մարտի 3-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին:
«Հայաստանն այսօր» խորագրով մեկօրյա համաժողովին ներկա էին Գերմանիայի քաղաքական, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
Իր խոսքում դեսպան Սմբատյանը նշեց, որ Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական կենտրոնների խաչմերուկում, ընկալվում է որպես հաջող օրինակ, ինչպես նաև այդ կենտրոնների շահերի ոչ թե բախման, այլ համադրման միջոցով արտաքին քաղաքականություն վարող վստահելի գործընկեր:
Աշոտ Սմբատյանն անդրադարձավ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմանը շուրջ տասը տարի առաջ ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Դեսպանն ընդգծեց, որ հենց այդ պատճառով Ցյուրիխյան երկկողմ արձանագրությունների ստորագրումից տասնամյակ անց հայկական կողմը, դեմ առնելով Թուրքիայի՝ նախապայմանների լեզվով խոսելու անընդունելի կեցվածքին, ստիպված եղավ դադարեցնել այդ արձանագրությունների կնքման ընթացակարգը:
Համաժողովին ելույթներով հանդես եկան ԳԴՀ արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Միխայել Զիբերթը, լրագրող, աստվածաբան, Գերմանիայի եպիսկոպոսական համաժողովի մամուլի խոսնակ Մաթիաս Քոպը, լրագրող, գրող Դողան Ախանլին և այլոք:
Քննարկված հարցերի շրջանակն ընդգրում էր Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հարաբերությունները հարևանների հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, Ցեղասպանության հիշողության պահպանման հարցում Հայ առաքելական եկեղեցու դերը, հարուստ քրիստոնեական մշակույթ ունեցող Հայաստանի՝ որպես Եվրոպայի հետ հնարավոր կամրջի հեռանկարները, երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական հնարավորություններն ու մարտահրավերները:
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
16:31 29-04-2019
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ. փոխշահավետ գործընկերությունը կխորացվի
1586 դիտում
14:23 16-04-2019
Դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել Լայպցիգում Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»