211652_close_icon
views-count1485 դիտում article-date 22:20 06-03-2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միություն տարեկան համաժողովին

Մարտի 5-ին Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի բացման նախաշեմին Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միությունը (DRV) գումարեց իր տարեկան համաժողովը: Համաժողովի այս տարվա հյուրն էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ողջունելով ներկաներին՝ դեսպանը հակիրճ անդրադարձ կատարեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, տնտեսության ոլորտում թափ առած բարեփոխումների գործընթացին, որի կարևորագույն բաղադրիչներից է նաև զբոսաշրջությունը: Ա. Սմբատյանը նշեց, որ 2017թ. և 2018թ. համեմատելիս արդեն իսկ զգալի աճ է նկատվում Հայաստանում զբոսաշրջության ոլորտում, և որոշ կանխատեսումներով՝ այս տարի նշյալ բնագավառում առավել առաջընթաց կարձանագրվի: Հայաստանից միջոցառմանը հրավիրվել էր էքսկուրսավար Հրայր Բաղրամյանը, ով դասախոսությամբ հանդես եկավ մեր երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ: Այնուհետև Ա. Սմբատյանը և Հ. Բաղրամյանը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր