211652_close_icon
views-count2057 դիտում article-date 21:22 06-03-2018

Շարունակվում է հետևողական աշխատանքը հայ-լիբանանյան գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։ Նախարար Կարայանը դեսպանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ իր վերջին այցը Լիբանան բավականին արդյունավետ է եղել, այդ թվում՝ բոլոր հանդիպումները գործարարների, իր գործընկերների, Լիբանանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանը նշել է, որ լիբանանցի ներդրողները Հայաստանում զգում են պետության աջակցությունը, և կան հաջողության պատմություններ։ Ըստ դեպանի՝ հարկավոր է այդ դրական հիմքի վրա ամրապնդել հայ-լիբանանյան գործարար կապերը։ Նախարար Կարայանը վստահեցրել է, որ նախարարության դռները միշտ բաց են լիբանանցի գործարարների առջև, և ընդգծել, որ նրանց խնդիրներին կտրվի արագ արձագանք։ Մայա Դաղերը և Սուրեն Կարայանը քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության հեռանկարները արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Լիբանանի արդյունաբերության նախարարության միջև փոխգործակցության հեռանկարերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության ոլորտում ճանաչողական այցերի, մարքեթինգային միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Սուրեն Կարայանը նշել է, որ շարունակվում է հետևողական աշխատանքը Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ՝ խթանելու զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Լիբանանի միջև առկա մշակութային ընդհանրությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր