61084 դիտում
22:27 06-03-2018
Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը 2 օր է՝ հայտնվել են «Պանիկովսկու կերպարում». նրանք չեն տեսնում ամենաբանուկ խաչմերուկի խափանված լուսակիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձոր քաղաքի ամենաբանուկ, երթևեկությամբ ծանրաբեռնված Տիգրան Մեծ –Մյասնիկյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսակիրները (սվետաֆորները) արդեն 2 օր է՝ խափանված են:
Նշված ճանապարհահատվածով են աշխատանքի մեկնում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ովքեր, չգիտես ինչու, կամ չտեսնելու են տալիս խափանված լուսակիրների աշխատանքը, կամ էլ նրանց չի հետաքրքրում վերացնել խափանումը:
Նշված խաչմերուկում երթևեկությունը կարգավորում են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ինչի շնորհիվ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունենում:
Իհարկե, վարորդները նույնպես մեծ պատասխանատվությամբ են երթևեկում նշված հատվածում: Նրանք հույս ունեն, որ վերջապես «սայլը տեղից կշարժվի» և մարզպետն ու քաղաքապետը միջոցներ կձեռնարկեն խնդիրը հրատապ լուծելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
Նմանատիպ նյութեր
18203 դիտում
16:29 11-06-2020
Երևանում, երբ լուսակիրները չեն աշխատում, երթևեկությունը վերածվում է «աջաբսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2074 դիտում
19:59 18-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (20.10.2024 թ․)