4094 դիտում
08:41 07-03-2018
Հեքիաթ բարի վարչապետի և չար նախարարների մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հեքիաթ բարի վարչապետի և չար նախարարների մասին». այսպես կարելի է բնութագրել կառավարության երեկվա նիստը: Առողջապահության նախարարությունը հանդգնել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգ պարտադրել՝ առանց գործընթացի տեխնիկական և վերահսկողական խնդիրները որոշակիացնելու և իրավական ակտի: Եվ մինչ ժողովուրդը դժգոհում էր այս նոր կարգի դեմ, վրա հասավ վարչապետ Կարեն Կարապետյանն ու «դմփոց ռեֆորմով» լուծեց խնդիրը՝ իբր հօգուտ բնակչության:
Բայց իրականում և՛ բնակչության, և՛ բժիշկների շրջանում լուրջ դժգոհություններ հարուցած հարցը չի լուծվել: Վաղ առավոտյան կառավարության օրակարգ մտցվեց որոշման նախագիծ, ըստ որի` դեղատոմսով դեղերի բացթողման կարգը կիրականացվի փուլ առ փուլ: Բայց ընդամենը հետաձգվել է հորմոնային դեղերը դեղատոմսով վաճառելու կարգի կիրառումը: Իսկ մյուս դեղերը՝ հոգեմետ և հակաբիոտիկ, վաճառվելու են դեղատոմսով՝ մարտի 1-ից, երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա: Այլ կերպ ասած` խնդիրն իրականում չի լուծվել:
Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ դեղերի վաճառքի այս նոր կարգը պարտադրվել է առանց համապատասխան իրավական ակտի, այսինքն՝ ապօրինաբար: Եվ զարմանալին այն է, որ վարչապետը երեկ այդպես էլ չանդրադարձավ այդ կարևոր հանգամանքին` մեղմորեն շրջանցելով լրջագույն խնդիրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
15:54 01-06-2016
Խելոք, չար, ավելի չար, հիմա` չարաճճի. այսպիսին է եղել և այսօր կա Գալուստ Սահակյանը
2239 դիտում
17:47 14-11-2015
Ինչպես սուրբ գրքում է ասվում. «Չար ծառը բարի պտուղ տալ չի կարող». Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»