5265 դիտում
10:06 07-03-2018
Գյուղացին պետք է աչալուրջ լինի՝ տարին ռիսկային է. Հրաչ Բերբերյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը թերթի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:
Հրաչ Բերբերյանը նախ շեշտեց, որ տարին, համեմատած նախորդ տարիների հետ, ցրտահարության վտանգի առումով ռիսկային է: «Երկու վտանգ ունենք՝ առաջինը մարտյան ցրտերն են, որոնք շեշտակի վնաս կարող են հասցնել: Երկրորդն, իհարկե, ապրիլյան հնարավոր ցրտերն են: Եթե նշված երկու հանգամանքներից խուսափեցինք, ուրեմն՝ նորմալ բերք կունենանք: Եթե չխուսափեցինք, այդ պարագայում լուրջ վնասներ կունենանք: Համենայն դեպս, գյուղացին պետք է աչալուրջ լինի:
Ծխակույտերը պետք է պատրաստ պահի, և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը: Տարբեր բաներ են ասում, բայց ժողովուրդը հիմնականում գիտի ինչ անել: Ուղղակի տարին հավասարաչափ չի մտնում իր եղանակային պայմանների մեջ: Հարցը այն է, որ եղանակային տատանումներ ունենք, որոնք միշտ վտանգավոր են»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
10:09 30-08-2019
Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է ոչ թե 7, այլ 15-20 տոկոս. Հրաչ Բերբերյան. «Փաստ»
2296 դիտում
18:06 30-03-2014
Սեզոնին գրեթե ծիրան չենք ունենա. Հրաչ Բերբերյան. տեսանյութ
4638 դիտում
14:18 05-06-2016
Թե ինչու հակակարկտային կայանների կրակոցները ոչ մի արդյունք չեն տալիս. Հրաչ Բերբերյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը