211652_close_icon
views-count2260 դիտում article-date 10:09 30-08-2019

Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է ոչ թե 7, այլ 15-20 տոկոս. Հրաչ Բերբերյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք ավելի քան 7 տոկոսի անկում: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում նշում է. «Կառավարությունն ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք 7 տոկոս անկում, բայց միանշանակ է, որ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 15-20 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում: Բոլոր ուղղություններով ծանր վիճակ է»: Նա նաև ընդգծում է, որ գյուղատնտեսական մի շարք ապրանքների գներ կբարձրանան, հատկապես նրանց, որոնց շուկայում դեֆիցիտ է առկա»: մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր