34170 դիտում
12:08 08-03-2018
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները գեղեցիկ անակնկալ մատուցեցին կին վարորդներին և հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 8-ին, Կանանց միջազգային օրը, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ գեղեցիկ անակնկալ էին պատրաստել կին վարորդների և հետիոտների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ ծառայողները կին վարորդներին և կին հետիոտներին նվիրեցին վարդեր և շնորհավորեցին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ նրանց ցանկանալով ամենակարևորը՝ անփորձանք երթևեկություն:
Շփոթված կանայք իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Ճանապարհային ոստիկաններին՝ առավոտ կանուխ արված հաճելի անակնկալի համար:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+