211652_close_icon
views-count34720 դիտում article-date 20:45 23-08-2018

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Ապարան, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 21-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Ապարան, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում: Արդյունքում` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 17 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին, 2 վարորդ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ 11-ը չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր: 47 մեքենայի հողմապակիները եղել են թաղանթապատ, 15-ի վարորդները խախտումը վերացրել են տեղում: Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող վարորդները: Բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ուժեղացված ծառայությունները հանրապետությունում շարունակվում են: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր