56735 դիտում
14:10 08-03-2018
ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալն անակնկալ այցելեց Արարատի մարզի Ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ, Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ «Դինամո» ՄՀԿ-ում անվճար մարզական պատրաստվածություն են անցնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ովքեր ցանկություն ունեն զբաղվելու սպորտով:
Երեխաները անվճար հիմունքներով իրենց մարզական պարապմունքներն են անցկացնում «Դինամո»-ում, որտեղ նրանց մարզում են իրենց գործին գիտակ, մարդկային հատկություններով օժտված մարզիչներ:
«Դինամո»-ում նաև իրենց մարզումներն են անցկացնում Ոստիկանության կենտրոնական ապարատի տարածքային վարչությունների ու բաժինների ծառայողները:
2017թ.-ին ֆիզիկական պատրաստականության ամփոփիչ ստուգարքներից բարձր առաջադիմություն են ցուցաբերել Ոստիկանության Արարատի մարզային վարչության, նրա ենթակայության տակ գտնվող Ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի բաժինների, Ոստիկանության Վեդիի բաժանմունքի ծառայողները:
Երեկ՝ մարտի 7-ին, Գ. Հայրապետյանի գլխավորությամբ «Դինամո» ՄՀԿ-ի մի խումբ աշխատակիցներ հերթական անգամ անակնկալ այցելեցին Ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղ 2017թ.-ի ֆիզիկական պատրաստականության ամփոփիչ ստուգարքներից բարձր առաջադիմություն ցուցաբերած մարզի Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին:
Վ. Գասպարյանի կողմից ակտիվ համագործակցության համար Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը պարգևատրվեց Հայաստանի «Դինամո» ՄՀԿ «Պատվո մեդալով», որը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ փոխանցեց Գ. Հայրապետյանը:
Բարձր առաջադիմություն ցուցաբերած Ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան արժեքավոր հուշանվերների և պատվոգրերի: Պարգևատրումը կատարեցին Գ. Հայրապետյանն ու Ս. Քոչարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Հայրապետյանը դատարկաձեռն չէր այցելել Արարատի մարզի ոստիկաններին. նրանց հանձնվեց մարզական գույք, որոնք ոստիկանները օգտագործել են իրենց ամենօրյա պարապմունքներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8077 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)