211652_close_icon
views-count4653 դիտում article-date 10:37 10-03-2018

Իշխանական ոլորտում ցան­կացած գրագետ, փորձառու մարդու առկայությունը դրական եմ համարում. Հով­հաննես Իգիթյանը. «Առավոտ»

«Առավոտ« թերթը գրում է. ««Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս խլացած քաղաքական իրավիճակից՝ ցան­կացած գրագետ, կիրթ, զարգացած և փորձ ունեցող մարդու առկայությունը՝ հատկապես իշխանական ոլոր­տում, ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին՝ արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հով­հաննես Իգիթյանը: Մեր զրուցակիցն ասում է՝ շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց տասնյակ մար­դիկ էլ լինեին բարձր մակարդակի: Այնինչ ՀՀԿ խմբակցությունում միայն 3-4-ն են, որ կարողանում են ինչ-որ բանից խոսել: Ելնելով այս իրողությունից՝ Հովհաննես Իգիթյանը կրկնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արտահայտությունը. «Այս իրավիճակում ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու չէր կարող ունե­նալ»: Նա կարծում է, որ իրավիճակն անհամեմատելի կլիներ, եթե 3-րդ, 4-րդ դասարան ավարտած որևէ մականունավոր ՀՀԿ-ական առաջադրվեր նախագահի պաշտոնում», – նշեց փորձագետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր