3271 դիտում
12:53 10-03-2018
Հայ եկեղեցին նշում է Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը
Հայ եկեղեցին մարտի 10-ին նշում է Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը: Qahana.am-ի փոխանցմամբ, 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին եւ զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում:
Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում եւ բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը:
40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երեւում են լուսե պսակներով զարդարված:
Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով եւ նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը:
40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
13:03 09-03-2024
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը
1611 դիտում
17:37 14-03-2015
Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրվա խորհուրդը
1251 դիտում
12:56 30-03-2019
Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
457 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
934 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
712 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ