211652_close_icon
views-count6665 դիտում article-date 19:11 10-03-2018

Գյումրու թատրոնը մարտ-ապրիլին հյուրախաղային 6 ներկայացում կունենա Երևանում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին կներկայացնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ( այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր»ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի նորգմանը)։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին և 15-ին Երևանի կամերային թատրոնի դահլիճում կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտազիան։ Ի դեպ, վերջինս Գյումրու դրամատիկականի և Կամերային թատրոնի նախաձեռնած «Ներկայացումների փոխանակում» ծրագրի փորձնական հյուրախաղն է, որի հաջողության դեպքում տարվա ընթացքում ևս մի քանի փոխադարձ հյուրախաղեր կիրականացվեն։ Բոլոր ներկայացումների տոմսերն արդեն վաճառվում են տվյալ հյուրընկալ թատրոնի տոմսարկղում։

Նմանատիպ նյութեր