5317 դիտում
21:42 12-03-2018
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է Ռուսաստանին՝ Սոլսբերիում նախկին հետախույզին և նրա դստերը թունավորելու մեջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել՝ բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում հայտնաբերված նյարդակաթվածահարող նյութի հետքերի վերաբերյալ, որն օգտագործվել էր ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ:
Վարչապետն հայտարարել է, որ վերջիններս թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, որը ստեղծվել և մշակվել է Ռուսաստանում:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091099/]Ավելի վաղ[/url] Բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում հայտնաբերվել էին նյարդակաթվածահարող նյութի հետքեր, որն օգտագործվել էր ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ:
Նյութի հետքերը հայտնաբերել էին Zizi ռեստորանի այն հատվածում, որտեղ նստած են եղել Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը:
Ռեստորանը այցելությունների համար փակվել էր, ինչպես և Սկրիպալի տունը, Bishopʼs Mill փաբը և այգու նստարանը, որտեղ թունավորվածներին հայտնաբերել էին:
Լոնդոնը մտադիր է բրիտանական հետախուզության համար աշխատած ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:
Ռուսական կողմը կտրականապես հերքում է իր ներգրավվածությունը: The Business Insider-ն օրերս հրապարակել էր Մեծ Բրիտանիայում գրանցված մահվան 15 դեպք, ներառյալ Ալեքսանդր Լիտվինենկոյի գործը, որոնց վերաբերյալ առկա են ռուսական ներգրավվածության մասին կասկածներ:
Նմանատիպ նյութեր
4282 դիտում
15:57 22-01-2017
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
2260 դիտում
11:56 07-06-2017
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է մարդու իրավունքների մասին օրենքում փոփոխություններ մտցնել
Այս բաժնից
550 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
574 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
634 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ