4995 դիտում
18:12 14-03-2018
Մեծ Բրիտանիան կարտաքսի երկրից 23 ռուս դիվանագետի՝ Սոլսբերիում նախկին հետախույզին և նրա դստերը թունավորելու առնչությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ: Այս մասին հայնտում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրիտանիան կդադարեցնի Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ շփումները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները և թագավորական ընտանիքի անդամները Ռուսաստան չեն մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը կկայանա այս տարվա ամռանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/03/12/1091199/]Ավելի վաղ [/url]Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարությամբ էր հանդես եկել՝ բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում հայտնաբերված նյարդակաթվածահարող նյութի հետքերի վերաբերյալ, որն օգտագործվել էր ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ:
Վարչապետն հայտարարել էր, որ վերջիններս թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, որը ստեղծվել և մշակվել է Ռուսաստանում:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
22:12 27-03-2024
Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին
5913 դիտում
23:00 07-03-2018
Ռուսաստանի նախկին հետախույզին Անգլիայում թունավորել են
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են