4963 դիտում
10:14 13-03-2018
Նորընտիր նախագահին ուղղված շնորհավորանքների թիվն ու ցանկը համեստ է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան և առհասարակ ընտրվելուց հետո մինչև երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու: Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, այստեղ նույնպես անհասկանալի իրավիճակ է, քանի որ,կարծես թե դրանք այնքան էլ շատ չեն: Համենայն դեպս, մինչ այս պահը հայտարարվել է Լիտվայի, Չինաստանի Հանրապետության, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության, Խորվաթիայի, Սերբիայի, Լիտվայի նախագահների շնորհավորանքների մասին:
Նորընտիր նախագահը զարմանալիորեն դեռևս ո՛չ հարազատ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ արևմուտքի մյուս առանցքային երկրների նախագահների կողմից շնորհավորական ուղերձներ չի ստացել:
Ու թեև նա համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն, ամենայն հավանականությամբ, եվրոպական ընտանիքի երկրները շնորհավորելուց առաջ որոշել են մի լավ ծանր ու թեթև անել «ընտրություն» ասվածն ու հետևություններ անել: Չի բացառվում, որ չշնորհավորելու այլ պատճառներ էլ կան, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ թեև ՀՀ նախագահի ընտրությունից՝ մարտի 2–ից անցել է 10 օր, սակայն շնորհավորանքների թե՛ թիվը, թե՛ ցանկը բավական համեստ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6568 դիտում
20:08 13-11-2016
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ սոցցանցերում իրեն ավելի համեստ կպահի
30852 դիտում
10:07 28-07-2017
Արգենտինայում ՀՀ դեսպանի համեստ միջոցները. «Փաստ»
8334 դիտում
10:29 29-11-2017
Արագածոտնի մարզպետի համեստ ունեցվածքը՝ 12.000 դոլար, 7 անշարժ գույք. «Փաստ»
Այս բաժնից
1117 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1396 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2665 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ