3619 դիտում
10:55 13-03-2018
Հայաստանում ինչ-որ իռացիոնալ ատելություն կա պետության նկատմամբ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրումէ. «Հայաստանում օրինապաշտ և քաղաքակիրթ լինելը խիստ դատապարտելի երևույթ է: Իսկ ի՞նչը կարող է մարդուն օրինապաշտ դարձնել: Բնականաբար, օրենքի խստությունը: Բայց դրա դեմ մշտական կատաղի քարոզչություն է գնում: Արագաչափերը, դեղատոմսերը, ծխելու և փողոցը սխալ անցնելու համար տուգանքները հայ ժողովրդի գլխավոր թշնամիներն են:
Ինչու են մարդիկ ուզում առանց դեղատոմսի «ծակվել» հակաբիոտիկներով, քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ, ծխել հասարակական վայրերում, մեքենայի պատուհանից աղբ թափել, իրար խաբել և «քցել», վերջապես՝ ինչու են նրանք այդքան սիրում խնչել և թքել փողոցում: «Պարզվում է»՝ պատճառն այն է, որ նրանք վատ են ապրում, ցածր աշխատավարձ են ստանում, չեն կարողանում ընտանիք պահել: Այ, երբ նրանց համար կյանքի լավ պայմաններ ստեղծվեն, երբ ստանան բարձր աշխատավարձ, ունենան լեգիտիմ և հոգատար իշխանություն, երբ լինի սոցիալական արդարություն, նրանք այդ ամենը «կթարգեն»: Մեր քաղաքացիները քաղաքացու վարք չեն դրսևորում իշխանությունների ոչ լեգիտիմության «դարդից»:
Բայց սպասեք մի րոպե: 70-ական թվականներին մարդիկ լավ էին ապրում (նյութապես), ստանում էին առնվազն 120 ռուբլի աշխատավարձ: Ինչո՞ւ էր այդ դեպքում Հայաստանի բնակչության մեծամասնությունը գողանում 2 կոպեկանոց էլեկտրաէներգիան, որն ամսական հազիվ 50 կոպեկ նստեր: Կոմունիստների ոչ լեգիտիմ լինե՞լն էր նրանց դրդում: Կամ գուցե տեսնում էին, թե որքան լավ են ապրում ռայկոմի քարտուղարները, ցեխավիկները և պահեստապետները, և «լույս գողանալը» նրանց բողո՞քն էր սոցիալական անարդարության դեմ:
Խնդիրը ես, ճիշտն ասած, այլ տեղ եմ տեսնում: Հայաստանում՝ խորհրդային, թե անկախ, ինչ-որ իռացիոնալ ատելություն կա պետության նկատմամբ: Մենք սիրում ենք մեր հողը, մեր հայրենիքը, պատրաստ ենք դրանց համար կյանք տալ, բայց պետությունը ոչ միայն չենք սիրում, այլև թշնամաբար ենք վերաբերվում նրան: Մարդիկ իրենց հակասոցիալական վարքի արդարացումը տեսնում են Քոչինյանի, Դեմիրճյանի, անկախ Հայաստանի ղեկավարների, ուրիշների «հաջողակ», իրենց «անհաջողակ» լինելու և դրա վրա հիմնված «անարդարության» մեջ: Այդ «թրենդն» ամրապնդում են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչն ինչոց է՝ առաջ դա արվում էր խոհանոցներում, հիմա՝ սոցիալական ցանցերում:
Մի բան է իմանալ իրականությունը, մեկ այլ բան է՝ այն արտաբերելը: Հոսանքին դեմ գնալը միշտ բարդ է եղել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
10:45 13-02-2021
Ժողովրդական սիրո ճանապարհներն անքննելի են, քանի որ այն իռացիոնալ է․ «Առավոտ»
4059 դիտում
10:26 09-04-2020
Ատելություն և թշնամանք որևէ մեկի նկատմամբ պետք չէ սերմանել երբե՛ք․ «Առավոտ»
Այս բաժնից
838 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
736 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»